HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Telegram-ի վերջին խափանումները պայմանավորված են Մերձավոր Արևելքում առկա իրավիճակով

Telegram մեսենջերի վարչակազմը հայտնել է, որ ծառայության աշխատանքում տեղի ունեցած վերջին խափանումները պայմանավորված են Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով: Այդ մասին նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 4-ին։ 

«Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Իսրայելում, Լիբանանում և Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված Telegram-ն աննախադեպ ծանրաբեռնվածություն ունի: Վերջին մի քանի օրվա ընթացքում որոշ օգտատերեր կարող էին բախվել կապի ժամանակավոր խնդիրների և լրատվամիջոցներին հասանելիության դժվարությունների հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Telegram-ում հավելել են, որ բոլոր խնդիրները «ամբողջությամբ լուծված են»։ «Մենք ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար»,- հայտարարել են մեսենջերի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ վերջին օրերին տարբեր երկրներում Telegram-ի օգտատերերը բազմիցս հայտնել էին մեսենջերի աշխատանքում առկա խնդիրների մասին։ 

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 1-ի գիշերը ցամաքային գործողություն էր սկսել Լիբանանի հարավում, իսկ նույն օրը երեկոյան Իրանը հրթիռային զանգվածային հարված էր հասցրել Իսրայելին՝ արձակելով մոտ 200 հրթիռ, որոնց մի մասը հասել էին իրենց նպատակակետին։

Լուսանկարը՝ Depositphotos-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter