HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Yandex Shedevrum. արհեստական բանականությամբ ստեղծված նկարների ցուցադրություն՝ WCIT 2024-ին

Երևանում հոկտեմբերի 7-ին ավարտվեց Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային 28-րդ համաժողովը՝ WCIT 2024-ը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեք օր տարբեր քննարկումներ էին ծավալվում արհեստական բանականության և տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ ամենաակտիվ հատվածը համալիրում Yandex ընկերության տաղավարն էր, որն ավելի շատ պատկերասրահ էր հիշեցնում։ Կտավների փոխարեն, սակայն, էկրաններ էին, ցուցադրվում էին արհեստական բանականությամբ ստեղծված նկարներ։

Համաժողովի մասնակիցները տեքստային կարճ նկարագրություններով տարբեր «գլուխգործոցներ» էին ստեղծում։ Գլուխգործոց, որովհետև հենց այդպես է կոչվում Yandex-ի մշակած մոդելը՝ Шедеврум։ Մի քանի բառով նկարագրում ես, թե որ ուղղությամբ աշխատի արհեստական բանականության «երևակայությունը», սպասում մի քանի վայրկյան ու էկրանին տեսնում 4 նկար։ Ընտրում ես մեկը, հենց տաղավարում էլ կարող ես տպել ու WCIT 2024-ից հուշ տանել քեզ հետ։

Հավելվածն օգտագործում է YandexArt և YandexGPT նեյրոնային ցանցերը: Այն գործարկվել է 2023-ի գարնանը։ Ստեղծելու համար 330 միլիոն նկար է օգտագործվել։ Բացի պատկերներից, հարթակում հնարավոր է ստեղծել նաև մինչև 5 վայրկյան տևողությամբ տեսանյութեր։ Պատկեր ստեղծելու համար, ըստ Yandex-ի, արհեստական բանականությանը միջինում 10-30 վայրկյան է անհրաժեշտ, տեսանյութերի համար՝ 50-140 վայրկյան՝ կախված համակարգի ծանրաբեռնվածությունից:

Լուսանկարները՝ Արծվիկ Դավթյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter