Համաժողովի մասնակիցները տեքստային կարճ նկարագրություններով տարբեր «գլուխգործոցներ» էին ստեղծում։ Գլուխգործոց, որովհետև հենց այդպես է կոչվում Yandex-ի մշակած մոդելը՝ Шедеврум։
Ավելի քան 50 երկրներից ստացված 130 հայտերից մրցանակ ստացան 21 անհատներ, կազմակերպություններ և նախագծեր, որոնք էականորեն նպաստել են համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։
Գաղափարի հեղինակն ասում է՝ Հայաստանում տաղանդավոր մարդիկ ու պայծառ ուղեղները շատ են, սակայն ԱԲ քաղաքը կյանքի կոչելու համար ավելին է անհրաժեշտ։
Plug and Play -ի պորտֆոլիոյում կան ավելի քան 30 միաեղջյուր (unicorn) կազմակերպություններ։
Համերգը սկսեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, այնուհետև ելույթ ունեցավ Ջեյսոն Դերուլոն։
Հայաստանն առաջարկում է համախմբվել արհեստական բանականությունը հանուն մարդկությանը ծառայեցնելու օրակարգի շուրջ, առաջարկում է կառավարել իր իսկ մտքի ուժի միջոցով ստեղծված այս տեխնոլոգիան:
Վաղվանից էլ երեք օր Մարզահամերգային համալիրում անցկացվելու են արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ տարբեր քննարկումներ, ելույթ են ունենալու հեղինակավոր մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։