
Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը. Պեսկով
«Զանգեզուրի միջանցքի» (չակերտները խմբագրության) թեման հավանաբար շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն առանձնազրույց է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում, նախագահը, հավանաբար, մոտ կես ժամ զրուցել է նրանց հետ, դրա համար էլ այնտեղ, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել։ Դե «Զանգեզուրի միջանցքի» թեման էլ է շոշափվել»,- այսպես է լրագրողների համապատասխան հարցին պատասխանել Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Մոսկվայում են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցով Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում։
Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության
Մեկնաբանել