
Մարտական գործողությունների պատճառով Լիբանանում իր տունը լքել է մոտ 900 հազար մարդ
Իսրայելի և Հեզբոլահ արմատական շարժման միջև ռազմական բախումների պատճառով Լիբանանի 896,3 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը: Այդ մասին ասվում է Լիբանանում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) զեկույցում։
Գրասենյակի տվյալներով՝ փախստականների 51%-ը կանայք են։
Լիբանանի տարածքում ներքին տեղահանվածների համար գործում է 1173 ժամանակավոր ապաստան։ Դրանցից 975-ն արդեն ամբողջությամբ համալրված են, այնտեղ ավելի քան 188 հազար մարդ կա։ Հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 3500-ը, տուժել է ավելի քան 15 հազար մարդ։
Հոկտեմբերի 1-ից Իսրայելի բանակը Լիբանանի հարավում ցամաքային սահմանափակ գործողություն է սկսել Հեզբոլլահի դեմ: Այս գիշեր Իսրայելը ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին։ Սա այս շաբաթ Իսրայելի առնվազն չորրորդ ավիահարվածն է Լիբանանի մայրաքաղաքի ուղղությամբ:
Լուսանկարը՝ The New York Times-ից
Մեկնաբանել