HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից

Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների նախագահները քննարկել են Ակտաուի մոտ ադրբեջանական Azerbaijan Airlines ուղևորատար ինքնաթիռի կործանումը։ 

Ինչպես փոխանցում է ռուսական կողմը, Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում։ «ՌԴ նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսական կողմը, սակայն, ոչ մի բան չի հայտնել ինքնաթիռի՝ ռուսական ՀՕՊ համակարգի կողմից խոցվելու վարկածի մասին։

Փոխարենը Կրեմլն ընդգծում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ ադրբեջանական ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների և ՌԴ հակաօդային պաշտպանության աշխատանքի ժամանակ:

«Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ ժամանակացույցին հստակ հետևող ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնի քաղաքի օդանավակայանում: Այդ ժամանակ Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման էին ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական ՀՕՊ միջոցները հետ էին մղում այդ հարձակումները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը դեկտեմբերի 25-ին ընկել էր Ղազախստանի արևմուտքում։ Շրջանառվող գլխավոր վարկածն այն է, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ ուժերի կողմից։ Այդ փաստը միջազգային լրատվամիջոցներին հաստատել էին նաև Ադրբեջանի կառավարությունում իրենց աղբյուրները։ 

Ավիաաղետի հետևանքով զոհվել են երեք երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիներ: Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հրապարակել է ավիավթարի հետևանքով զոհված 25 անձանց ցուցակը, որոնք 19-64 տարեկան են, իսկ նրանց թվում կան ինչպես ուղևորներ, այնպես էլ անձնակազմի անդամներ: Ինչպես հայտնում է 1news-ը, ցանկում հիշատակվում են միայն Ադրբեջանի քաղաքացիները։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ավիավթարի հետևանքով զոհվել է այդ երկրի 6 քաղաքացի: Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևն էլ նշել է, որ զոհերի թվում կա նաև ՌԴ 7 քաղաքացի: Ինքնաթիռում եղել են նաև Ղրղզստանի երեք քաղաքացիներ, որոնք ողջ են մնացել։ 

Կոլաժը՝ Haberler.com-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր