
MapFact. ի՞նչ տեսք ունի Կիրանց-Խեյրիմլի սահմանն արբանյակից
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատումը (դելիմիտացիա) սկսվել է 2024 թ. գարնանից, երբ Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի ուղղությամբ հայկական կողմը զիջումների գնաց եւ հետ քաշվեց զբաղեցրած դիրքերից:
Դրանից ավելի ուշ՝ 2024 թ. օգոստոսի 30-ին, երկու կողմերը ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, որը ՀՀ ԱԺ-ն վավերացրել է հոկտեմբերի 23-ին:
Չնայած հանձնաժողովները զբաղվում են սահմանազատմամբ, փաստացի Տավուշի մարզի նշված 4 գյուղերի հատվածում տեղի է ունեցել նաեւ սահմանագծում (դեմարկացիա)՝ տեղադրվել են սահմանային սյուներ: Կիրանց-Խեյրիմլի հատվածում նաեւ փշալար է անցկացվել:
Սահմանային շերտում տեսալուսանկարահանում կատարելը լրացուցիչ բարդությունների հետ է կապված, բայց արբանյակային պատկերները թույլ են տալիս տանը կամ աշխատավայրում նստած ուսումնասիրել, թե, մասնավորապես, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել սահմանին եւ շփման գծում:
Տեսանյութում պատմում ենք Կիրանց-Խեյրիմլի հատվածի սահմանազատման ու սահմանագծման մասին:
Օգնեք «Հետքին» բաժանորդագրվել արբանյակային պատկերների Planet հարթակին եւ ստացեք ստուգված ու փաստարկված, օբյեկտիվ ու ճշգրիտ ինֆորմացիա: Միացեք մեր դրամահավաքին այստեղ:
Տես նաեւ՝
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել