
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիք՝ տեղում ծանոթանալու ԶՊՄԿ-ի աշխատակիցների խնդրին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ` տեղում ծանոթանալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին։ Հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
«ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը տեղում ծանոթացել են իրավիճակին, հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ։
Մարդու իրավունքներին վերաբերելի բարձրաձայնված բոլոր հարցերը կհաշվառվեն, կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանին»,- նշվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև՝
- ԶՊՄԿ-ի աշխատակիցները գործադուլ են անում. նրանք որոշել են գիշերել դրսում
- «Պատրաստ ենք լուրջ կոմպրոմիսների»,- ասում է ԶՊՄԿ-ի գործադուլի մասնակիցը
Մեկնաբանել