
Համբարձում Մաթևոսյանը՝ Շրջակա միջավայրի նոր նախարար
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։ Այս մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Համբարձում Մաթևոսյանի նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- նշվում է համաձայնագրում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
Համբարձում Մաթևոսյանը վարչապետի գլխավոր խորհրդականն էր, 2018-2021թթ․ եղել է Արմավիրի մարզպետ, 2021-2022թթ․՝ ՀՀ փոխվարչապետ։
Կենսագրությունը՝ այստեղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել