HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Հիմա նրանք իմ լավ ընկերներն են». Դոնալդ Թրամփը` Փաշինյանի և Ալիևի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակում է արել, որը նվիրված է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպմանը։

«Ինձ համար մեծ պատիվ էր լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ մենք տասնամյակներ տևած  պատերազմից և մահերից հետո ստորագրում էինք խաղաղության պայմանագիրը։ Նրանք երկու հիանալի մարդիկ ու մեծ առաջնորդներ են։ Հիմա նրանք իմ լավ ընկերներն են»,- գրել է նախագահ Թրամփը։

Հիշեցնենք, որ հենց Դոնալդ Թրամփի միջնորդությամբ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով կողմերը հանձն առան հաստատել խաղաղություն։ Ավելի ուշ նույն գործիչների մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին համատեղ դիմում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter