HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Վարդապետյանը Սինգապուրում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Խուան Բաուտիստա Մահիկեսին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ, Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Խուան Բաուտիստա Մահիկեսին: Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժինը։

«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին: Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել էր Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Այսօր կայացած ընտրության արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԴՄԱ նախագահին՝ վստահության և աջակցության համար և ընդգծել, որ իր համար պատիվ է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ ընտրվելն ու դատախազական միջազգային համայնքի հետ մասնագիտական երկխոսության այս նոր ձևաչափով աշխատանքը շարունակելը:

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մոտեցումը՝ ուղղված դատախազների մասնագիտական կրթության շարունակական բարելավմանը և ընդգծել, որ ՀՀ դատախազության համար դատախազների պարբերական վերապատրաստումները ևս առաջնահերթություն են:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԴՄԱ նախագահին՝ տարեկան համաժողովին մասնակցելու հրավերի համար և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը կշարունակի խորացնել իր համագործակցությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի հետ։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ասոցիացիայի տարածաշրջանային համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter