HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարիներ շարունակ ստիպեցինք հակառակորդին զարգանալ, բայց ինքներս չզարգացանք. Կանդազը՝ 44-օրյա պատերազմի մասին

Հինգ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց հայկական կողմի ծանր պարտությամբ։ 

Պատերազմի հենց առաջին օրը գնդապետ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, Մարտակերտի դիրքերում էր՝ 5-րդ պաշտպանական շրջանում։ 

Նրա հետ զրուցել ենք պատերազմի հետևանքների, հատուկ նշանակության ստորաբաժանումների դերի, հայկական բանակի ներկա վիճակի և ադրբեջանական բանակում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ 

«2016 թվականին հակառակորդը փորձեց հետախուզություն՝ մարտով, բայց չկարողացավ իրականացնել իր մարտական խնդիրը։ Կրելով մեծաքանակ կորուստներ՝ Ադրբեջանը սկսեց զարգացնել և կատարելագործել իր հատուկ նշանակության ուժերը»,– ասում է գնդապետ Ավանեսյանը։ 

Նրա համոզմամբ, հայկական բանակում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ։ Պետք է ավելացնել հատուկ նշանակության ստորաբաժանումների և զինվորների թիվը։ 

«Մենք տարիներ շարունակ ստիպեցինք հակառակորդին զարգանալ, բայց ինքներս չզարգացանք»,– նշում է Կանդազը։ 

Ավանեսյանը նաև սխալ է համարում պարտադիր ժամկետային զինծառայության տևողությունը կրճատելը՝ 1.5 տարի դարձնելը։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է ոչ թե կրճատել ժամկետը, այլ բանակը դարձնել ավելի գրավիչ և ցանկալի վայր երիտասարդների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter