HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Մի պարզ պատահար. իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման 

Իրանում ստեղծագործական, հասարակական գործունեության համար 14 տարվա  տնային կալանքից, ազատազրկումից հետո ռեժիսոր Ջաֆար Փանահին այս տարի վերադարձավ իր նոր՝  «Մի պարզ պատահար» ֆիլմով։ Մայիսին այն արաժանացավ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակի՝ Ոսկե արմավենու ճյուղին։ Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Թեհրանի Իսլամական հեղափոխական դատարանը Ջաֆար Փանահիին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման՝ «պետության դեմ ուղղված քարոզչական գործունեության» մեղադրանքով։

Ջաֆար Փանահին՝ երևանայան «Ոսկե ծիրան» 21 և 22-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն էր։

Փանահիի փաստաբան, իրանցի հայտնի իրավապաշտպան Մոստաֆա Նիլին հայտարարել է, որ դատավճիռը ներառում է նաև երկու տարով Իրանից մեկնելու և քաղաքական կամ հասարակական որևէ խմբում անդամակցության արգելք։ Նրա խոսքով՝ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը։ Փաստաբանը նշել է նաև, որ Պարոն Փանահին այս պահին Իրանում չէ։

l-V53CZttufY (1).jpg (126 KB)

Կաննի կինոփառատոնից հետո Ջաֆար Փանահիի դափնեկիր «Մի պարզ պատահար» ֆիլմը այս տարվա հուլիսին ցուցադրվեց Երևանում՝ «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնին, ռեժիսորի ներկայությամբ։

65-ամյա ռեժիսորի վերջին «Մի պարզ պատահար» ֆիլմի սյուժեն ծավալվում է Իրանում, այն սկսվում է մեքենայի աննշան  վթարով, որը բերում է մի շարք սրվող հետևանքների. հինգ նախկին կալանավոր որոշում  են վրեժ լուծել այն մարդուց, ում համարում են իրենց նախկին բանտապանը։

Լոկառնոյի, Վենետիկի, Բեռլինի, Կաննի կինոփառատոնների մրցանակակիր Ջաֆար Փանահին Իրանական կինոյի, նոր ալիքի առանցքային ներկայացուցիչներից է։ Կեցության մանրամասներով հարուստ, նվազագույն կինեմատոգրաֆիկ միջոցներով նկարված Փանահու ֆիլմերը նրբորեն խոսում  են կարևոր սոցիալական հարցերից։ Ռեժիսորի բարձրաձայնած թեմաները բերում են առճակատման հայրենիքում տիրող կարգերի հետ։

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, «Հետք»

Լուսանկարները՝ Golden Apricot Yerevan International Film Festival  էջից

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter