HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հայվեյզի» երկրորդ ինքնաթիռն սկսել է բեռնատար թռիչքները դեպի Մոսկվա

«Հայվեյզ» ավիաընկերությունը, որը միակ օդային բեռնափոխադրողն է Հայաստանում, սկսել է շահագործել երկրորդ ինքնաթիռը: Վերջինս, ինչպես գրել ենք, Երեւան է տեղափոխվել դեկտեմբերի 28-ին:

Ավիափոխադրողի տնօրեն Օվսաննա Ստեփանյանը դեկտեմբերին «Հետքին» հայտնել էր, որ ցանկանում են մինչեւ Ամանոր ավարտել երկրորդ բորտի գրանցման գործընթացը եւ անցնել շահագործման, քանի որ առաջին օդանավը պետք է մեկներ C-check տիպի տեխսպասարկման՝ առժամանակ դուրս գալով շահագործումից:

Գրել ենք, որ երկու բեռնատար օդանավերն էլ Boeing 737-400 տիպի են, ընդ որում՝ դրանք «Հայվեյզի» սեփականությունն են: Եթե առաջին բորտը Հայաստան էր բերվել 2023-ի նոյեմբերին ու ՀՀ գրանցում (EK-HAY) ստացել 2024-ի փետրվարին, իսկ թռիչքները մեկնարկել նույն տարվա ապրիլին, ապա 2025-ի դեկտեմբերին Երեւան տեղափոխված երկրորդ բորտը օրերս ստացել է EK-HYY գրանցումը եւ հունվարի 8-ից իրականացնում է Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան բեռնատար (կարգո) չվերթեր (տես ստորեւ):

Նոր օդանավը, ինչպես տեղեկացել էինք Օ. Ստեփանյանից, կշարունակի թռիչքները դեպի Մոսկվա, բայց «Հայվեյզը» մտադիր է երկու օդանավի առկայությամբ թռչել ոչ միայն Ռուսաստան, այլեւ Մերձավոր Արեւելք: Օգոստոսին բեռնափոխադրողի տնօրենը «Հետքին» հայտնել էր, որ ակտիվորեն աշխատում են թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ, ներառյալ՝ Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի երկրները՝ հաշվի առնելով օդային բեռնափոխադրումների շուկայում առկա պահանջարկը եւ ընկերության գործունեության զարգացման ռազմավարությունը: 

Եթե EK-HYY-ն ամսի 8-ից սկսել է բեռնափոխադրումները, ապա EK-HAY-ը հունվարի 7-ին Երեւանից թռել է Հորդանանի մայրաքաղաք Ամման՝ վերը նշված C-check տիպի տեխսպասարկումն անցնելու: Հիշեցնենք, որ Երեւան ժամանելուց առաջ՝ 2024-ի հոկտեմբեր-դեկտեմբերին, նույն նպատակով Ամմանում էր գտնվում EK-HYY-ն:  

Լուսանկարում՝ «Հայվեյզի» Boeing 737-400 բեռնատարը (EK-HAY)՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի երկնքում, 28.08.2025, planespotters.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter