HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չլիցենզավորված կազմակերպություններ, որոնք ֆինանսական ծառայություններ են մատուցում. ԿԲ

Կենտրոնական բանկը հրապարակել է այն անձանց ցանկը, որոնք առանց համապատասխան լիցենզիայի տարբեր ֆինանսական ծառայություններ են մատուցում։ Նշված է 72 անուն։ Ցանկը հրապարակվել է ԿԲ-ի կայքում։ 

Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանում գործում են, այպես կոչված, վարկային միջնորդներ։ Այս անձինք տարբեր հարթակներում, այդ թվում՝ սոցիալական կայքերում, հայտարարություններ են  տեղադրում, թե պատրաստ են վարկ տրամադրել նույնիսկ «սև ցուցակում» հայտնված քաղաքացիներին։ Իրականում, նրանք քաղաքացիներին օժանդակում են վարկ ստանալ բանկերից ու դրա դիմաց վերցնում են խոշոր միջնորդավճարներ։ Երբեմն քաղաքացիներին դրդում են  կենցաղային տեխնիկա վերցնել ապառիկ պայմանով, յուրացնում են այդ տեխնիկան, դրա մի մասի չափով գումար տալիս քաղաքացուն, որը հետագայում ստիպված է տեխնիկայի ամբողջ գումարի չափով վարկը մարել, այդ թվում՝ տոկոսավճարները։ 

«Միաժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման պարագայում փոխանցել Կենտրոնական բանկին պաշտոնական հաղորդակցման միջոցներով»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ։ 

Գլխավոր դրամատնից նաև հիշեցնում են, որ Հայաստանում ֆինանսական ծառայությունների մատուցումը կարգավորվում է օրենսդրությամբ, և նման գործունեություն իրականացնելու իրավունք ունեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter