8-րդ հարկ. ինչու են պաշտոնյաները տներ կառուցում Սևանա լճի ափին
«8-րդ հարկ» փոդքասթի չորրորդ թողարկումը Սևանա լճի բնապահպանական եւ քաղաքաշինական հարցերի մասին է։ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ու լրագրող Տիրայր Մուրադյանը զրուցում են Սևանա լճի վերաբերյալ «Հետքի» տարբեր տարիների հրապարակումների մասին։
Սևանա լճի ափին և լճի մեջ կառուցապատման վերաբերյալ ամենաթարմ անդրադարձը 2025-ին էր, որում ներկայացրել էինք գործարար Արման Հակոբջանյանի առանձնատան կառուցման պատմությունը։ Մեր հրապարակումից հետո, Դատախազության պահանջով, ապամոնտաժվել էին լճի մեջ կառուցված լողավազանը և այլ բետոնե կառույցներ։ Վերջին ամիսներին լճի ափամերձ տարածքներում այլ շինություններ էլ են քանդվել։ Սևանա լճի թերակղզուն հարող տարածքներում քանդման ենթակա շինությունների սեփականատերերին և ճեմուղու կառուցման նախագծին անդրադարձել էինք 2020 թ․-ին։
Իսկ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Սևանա լճի առանձնատան մասին «Հետքը» գրել էր դեռևս 2008 թ․-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել