«Եթե ես չընտրեմ, իմ ձայնս ու՞ր բդի էրթա». 87-ամյա Ասյա Հովհաննիսյանը պարտադիր է համարում ընտրությանը մասնակցելը
Գյումրիում վաղ առավոտից ընտրություններին մասնակցությունը բավականին ակտիվ է, նույնիսկ ընտրատեղամասերում հերթեր են գոյանում:
31/45 ընտրատեղմասը Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցում է: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ծատուրյանը սկզբից նույնիսկ հրաժարվում էր մեզ հարցազրույց տալ՝ պատճառաբանելով, որ հերթերը պետք է կարգավորի։ Ավելի ուշ, երբ կարողացանք խոսել իր հետ, ասաց, որ նախորդ ընտրություններում էլ է նախագահել ընտրատեղամասում, սակայն այս անգամ մասնակցության ցուցանիշն աննախադեպ է:
31/45 ընտրատեղմասում ընտրողների իրավունք ունեցողների թիվը 1695 է, ժամը 11։36-ի դրությամբ՝ ընտրությանը մասնակցել էր 294 քաղաքացի։
Ընտրատեղամասերից մեկի մոտ էլ զրուցել ենք 87-ամյա Ասյա Հովհաննիսյանի հետ: Նա կարծում է, որ ընտրությանը մասնակցելը պարտադիր է, և իր ձայնը կարող է որոշիչ լինել։ «Եթե ես չընտրեմ, իմ ձայնս ու՞ր բդի էրթա. ընտրելը պարտադիր է»,- ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել