Արմեն Աշոտյանն ընտրեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ընտրություն կատարեց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։ ՔԿՀ աշխատակիցները թույլ չտվեցին հարցեր տալ Աշոտյանին։
Հիշեցնենք, որ Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ, այդ թվում՝ Աշոտյանի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել