HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էն գյուղը, որը դպրոց չունեցավ, չի կարող գոյատևել». Գետքի փակվող դպրոցը ընտրատեղամաս է

Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի ընտրատեղամասը դպրոցում է, որը համայնքում փակվող 11 դպրոցներից մեկն է։

Գետքում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 453 է, ընտրությանը մասնակցել է ընտրողների 65%-ից ավելին։ Քանի որ տեղամասում ընտրողների թիվը փոքր է, տեղադրված էր միայն մեկ քվեախցիկ։

«Կուտակումներ չենք ունեցել, շատ հանգիստ, խաղաղ, առանց որևէ խնդիրների ընտրություն ենք անցկացրել»,- մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Սվետլանա Մկրտչյանը։

Գետքի բնակիչ 58-ամյա Գուրգենը դպրոցի դիմաց՝ փողոցն այն կողմ, ոչխարներին էր արածեցնում, երբ իրեն մոտեցանք։ Ասաց, որ առավոտյան է գնացել ընտրության։ «Ցանկությունս էն է, որ մարդիկ լավ բան էնեն էս փոքր ազգի համար։ Ինչ, որ տեսել ու կորցրել ենք, չկրկնվի»,- ասում է նա և հավելում, որ առաջնահերթ հարցը խախաղությունն է։

Նա առանձնացրեց գյուղում առկա երեք հիմնական խնդիրներ, որոնց լուծումը կարևոր է համարում։ Առաջինը՝ ոռոգման ջրի հարցը, երկրորդը՝ մանկապարտեզի և երրորդը այն, որ գյուղի միակ դպրոցը չփակվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter