Ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ նիստը և ընդդիմության հավաքը ԿԸՀ-ի դիմաց (լուսանկարներ)
ԿԸՀ-ն այսօր՝ հուլիսի 14-ին, ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները։ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան։ Արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին զուգահեռ ԿԸՀ-ի դիմաց ընթանում էր ընդդիմության հավաքը, որին մասնակցում էին «Բարգավաճ Հայաստանի», «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի անդամներն ու համակիրները։
ԿԸՀ ամփոփման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ը ստանում է 340 006 քվե կամ 23.2710 %, «Քաղաքացիական պայմանագիրը» ստանում է 726 819 քվե կամ 49.7456 %, «Հայաստան» դաշինքը՝ 144 983 քվե կամ 9.9231 %։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստանում է 58 287 քվե կամ 3.9893 % և չի հաղթահարում անցողիկ շեմը։
ԿԸՀ-ն ընդունել է նաև մանդատների բաշխման մասին որոշումը։ Ըստ այդմ՝ մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր»- 64 մանդատ
«Ուժեղ Հայաստան»- 29 մանդատ
«Հայաստան» դաշինք- 12 մանդատ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել