Ի՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել
«Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի գործունեությունը դադարեցվել է։ Փաստաթուղթը ստորագրել և հրապարակել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ»-ը, որը 2014 թվականին ֆինանսների նախարարության կողմից ստացել է խաղատան կազմակերպման լիցենզիա, ըստ հրապարակված փաստաթղթի, այս տարվա մարտ ամսվա ֆինանսական հաշվետվության մեջ ներկայացրել է «խեղաթյուրված և կեղծ տվյալներ»։
Խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների, մասնավորապես՝ խաղադրույք (Bet), շահում (Win), գումարի մուտք (In), գումարի ելք (Օut), արձանագրվել են անհամապատասխանություններ։ Տվյալները Էկոնոմիկայի նախարարությանն է փոխանցել Պետական եկամուտների կոմիտեն։
Փաստաթուղթն ավելի մեծ չափով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով (Open Image in New Tab):
Մոտ մեկ ամիս առաջ՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի թեժ օրերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը շուտով վերադարձվելու է պետությանը։ Չուշացավ նաև Դատախազության հայտարարությունը։ Դատախազությունն ուսումնասիրել է 2002 թվականին «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը և խախտումներ հայտնաբերել։
Ամբողջ քարոզարշավն ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով և այս կամ այն գործարարին ու նախկին պաշտոնյային ունեզրկելու սպառնալիքներով։
Բայց միշտ չէ, որ Գագիկ Ծառուկյանի և ներկա իշխանությունների հարաբերությունները վատ են եղել, այդ թվում՝ «Շանգրի Լա» խաղատանը վերաբերող հարցերում։
Դեռևս 2022 թվականին կառավարությունը «գթասրտություն» ցուցաբերեց Ծառուկյանի նկատմամբ, և «Շանգրի Լա»-ի 5․6 մլրդ դրամի պետական տուրքը մնաց հարկատուների ուսերին, որը, ի դեպ, սկզբում հայտարարվել էր որպես 4․2 մլրդ դրամ։
Պետությունը 5․6 մլրդ դրամի օժանդակություն է տրամադրել «Շանգրի Լա» խաղատունը շահագործող «Օնիրա Քլաբ» ընկերությանը՝ հիմնավորելով, որ խաղատունը տուժել է 2020 թվականի տնտեսական սահմանափակումների (մարտ-սեպտեմբեր) հետևանքով։
- Կառավարության գթասրտությունը Ծառուկյանի նկատմամբ. ինչպես «Շանգրի Լա»-ի 4.2 մլրդ դրամ պետական տուրքը մնաց
- Ծառուկյանի խաղատան համար պետբյուջեից հայտարարված 4.2 մլրդ դրամի փոխարեն 5.6 մլրդ դրամ է վճարվել
- 2020-ին, երբ «Շանգրի Լա»-ի տուրքը Կառավարությունն է վճարել, լիցենզավորված մյուս խաղատունը ինքն է վճարել իր պարտքերը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել