HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ 2026թ. սեպտեմբերի 4-ին, 2 ամսով երկարացրեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը։

Ծառուկյանը կալանավորվել էր 2026թ. հուլիսի 7-ին՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այդ ժամանակ որոշումը կայացրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը։

Ծառուկյանի կալանավորումից մեկ օր առաջ՝ հուլիսի 6-ին, Քննչական կոմիտեի քննիչները շուրջ 12 ժամ խուզարկություններ էին իրականացրել նրա առանձնատանը, ինչպես նաև Ծառուկյանի հետ փոխկապակցված ավելի քան 70 հասցեներում։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականներին առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններին անդրադարձել էին նաև 7 ընդդիմադիր կուսակցություն և մեկ քաղաքացիական միավորում։ Համատեղ հայտարարությամբ նրանք դատապարտել էին Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններն ու նրան պատկանող ձեռնարկություններում կատարվող խուզարկությունները՝ տեղի ունեցողը որակելով քաղաքական դրդապատճառներով սանձազերծված հալածանք և մարտահրավեր ողջ հասարակությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter