HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում կամ Երևանում «3+3 ձևաչափով» հանդիպման անցկացումը գտնվում է համաձայնեցման փուլում. ՌԴ ԱԳՆ

Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի շրջանակում արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը Երևանում կամ Բաքվում անցկացնելու հարցը ներկայումս քննարկման և համաձայնեցման փուլում է։ Այդ մասին նշվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 16-ին «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում անցկացվել է «3+3 հարթակ. էներգետիկ համագործակցությունը՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հենասյուն» խորագրով քննարկում։ Միջոցառման նպատակն էր զարգացնել «3+3» ձևաչափում ընդգրկված երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև էներգետիկ ոլորտի համագործակցությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսությունը։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում։ Դրան հաջորդել էին հանդիպումները Թեհրանում՝ 2023 թվականին, և Ստամբուլում՝ 2024 թվականին։

2026 թվականին կայացած Սանկտ Պետերբուրգի 29-րդ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում մեկնարկել է նաև հարթակի վեց երկրների փորձագիտական երկխոսությունը։

«Ներկայումս համաձայնեցվում է արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումն Բաքվում կամ Երևանում անցկացնելու հարցը»,- նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ Վրաստանը որևէ կերպ հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter