Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց
Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարացրեց Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը։
Դատարանի որոշումը պետք է հրապարակվեր այսօր՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ին, սակայն այդ ժամին չհրապարակվեց։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խափանման միջոցի հարցով դատական նիստը տևել է մոտ 12 ժամ և ավարտվել լուսադեմին։ Դատարանին փոխանցել են մեծածավալ նյութեր, թե ինչ քննչական գործողություններ են իրականացվել վերջին 2 ամսվա ընթացքում։ Ըստ փաստաբանի՝ հստակ ցույց են տվել, որ ոչ միայն կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն չկա, այլև ընդհանրապես՝ կարիք չկա խափանման միջոց ընտրել։ Թեև Ա. Օրբելյանը տեղեկություն չուներ, թե ինչու է ուշ հրապարակվում դատարանի որոշումը, սակայն կարծում էր, որ դատավորն այդ նյութերն է համադրում։
Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել էր 2026թ. օգոստոսի 27-ին։ Դատավոր Սարգիս Դադոյանը բավարարել էր նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Ռ. Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր և տեղափոխվել հիվանդանոց, իսկ միջնորդությունը քննարկվել էր նրա բացակայությամբ։
Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև օգոստոսի 25-ին, երբ նրան բերման էին ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Այդ ժամանակ շտապօգնություն էր հրավիրվել, և նա տեղափոխվել էր բժշկական հաստատություն՝ բուժզննության։
Ինչի՞ մեջ են մեղադրում Ռոբերտ Քոչարյանին և մյուս անձանց
Ռոբերտ Քոչարյանն ու ևս ինը անձինք քրեական հետապնդման են ենթարկվել 2026թ. օգոստոսին։ Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, բերման էին ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավապահները խուզարկություններ էին իրականացրել Քոչարյաններին պատկանող մի շարք գույքերում, կապարակնքել բիզնես տարածքներ։ Խուզարկվել էր նաև նրա կրտսեր որդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։
Դատախազության հաղորդման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3 դրվագով, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 դրվագով և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 4 դրվագով։
Ըստ մեղադրանքի՝ նախագահ եղած տարիներին Քոչարյանն օգտագործել է իր պաշտոնական դիրքը՝ պետությանը պատկանող արժեքավոր գույքերը իրեն, որդուն և իր հետ կապված անձանց ու ընկերություններին շուկայականից զգալիորեն ցածր գներով փոխանցելու համար։ Դատախազությունը պնդում է, որ գործարքների մի մասն իրականացվել է առանց մրցույթների և նախապես մշակված սխեմաներով։
Խոսքը, մասնավորապես, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների հարակից տարածքների, Կասկադի հատվածի, Պարոնյան 8 հասցեի, «Կապուտակ Սևան» առողջարանի և Ծիծեռնակաբերդի խճուղու 7/1 հասցեի անշարժ գույքերի մասին է։
Դատախազության վարկածով՝ այդ գույքերի մի մասը սկզբում փոխանցվել է Քոչարյանի և նրա շրջապատի հետ կապված ընկերություններին, ապա՝ նրանց ընտանիքի անդամներին։ Որոշ գույքեր հետագայում վաճառվել են ավելի բարձր գներով։
Մեղադրանքի մեկ այլ դրվագ վերաբերում է «Սպայի տուն» պատմամշակութային հուշարձանին և Նալբանդյան 16 հասցեի գույքին։ Ըստ դատախազության՝ «Սպայի տունը» քանդելուց հետո դրա զբաղեցրած տարածքը և մյուս գույքը փոխանցվել են մասնավոր ընկերության։ Հետագայում Քոչարյանին ու նրա հետ կապված անձանց են փոխանցվել այդ տարածքում կառուցված շենքի 56 անշարժ գույքերը։ Դատախազությունը դրանց ընդհանուր արժեքը գնահատում է ավելի քան 2,6 միլիարդ դրամ։
Մեկ այլ դրվագով Քոչարյանին մեղադրում են այն բանում, որ նրա որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, փոխանցվել է «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոս բաժնեմասը՝ դրա դիմաց պետական հողերը ընկերությանը ցածր գներով տրամադրելու պայմանավորվածության շրջանակում։
Քրեական հետապնդում է հարուցվել նաև Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի մասնակից Ս. Մ.-ի, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա. Ո.-ի, վերջինիս կնոջ ու երկու դուստրերի նկատմամբ։
Կարդացեք նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել