HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

6.9% տնտեսական աճ՝ շինարարության բարձր աճի և գյուղատնտեսության անկման ֆոնին

2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 6.9%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալներից։

Տարվա առաջին ինն ամիսներին ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 24.9%։ Մասնագետները շինարարության աճը պայմանավորում են մեծ մասամբ եկամտային հարկի վերադարձի ծրագրի ժամկետներով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրան էապես նպաստել է նաև պետբյուջեի հաշվին կատարվող շինարարությունը։

Հաջորդում են ծառայությունները՝ 13% աճով։

Արդյունաբերությունն աճել է 5.8%-ով։ Ըստ առանձին ամիսների՝ արդյունաբերության ոլորտում օգոստոսին և սեպտեմբերին անկում է գրանցվել։ Քանի որ տվյալների բացվածքը դեռևս չկա, հստակ չի երևում, թե ինչի հաշվին է գրանցվել անկումը։

Ամենացածր աճն առևտրի շրջանառության ոլորտում է՝ 0.6%:

Գյուղատնտեսության անկումը շարունակվում է․ ինն ամսում գրանցվել է 4.8% անկում։

Հայկական ծագման ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումները «լիարժեք փուլ» մտան մայիսից: Մայիսին հայկական ծաղիկները «վտանգավոր» դարձան Ռուսաստանում, հետո հերթը հասավ մրգին, բանջարեղենին, հաջորդեցին գինին ու կոնյակի որոշ տեսակներ, չրերը և այլն։ Ահագնացան գազի գնի վերաբերյալ սպառնալիքները։

Այս իրավիճակը բացասաբար է ազդել նաև արտահանման վրա։

Ամսական կտրվածքով դիտարկելիս պարզ է դառնում, որ տարեսկզբի համեմատ տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացել է։ Օրինակ՝ հունվարին այն կազմել է 6.9%, փետրվարին՝ 7.1%:

Ամենաբարձր աճը գրանցվել է մայիսին։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter