HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլուզման հետևանքով տուժածների վիճակը ծանր է. հայտնի է նրանց ինքնությունը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Խանջյան 20 հասցեի մոտ տեղի ունեցած փլուզման վայրի փլատակներից փրկարարները դուրս են բերել 9 տուժածի: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Պարզվել է տուժածների ինքնությունը' Կամո Ղահրամանյան (50 տ.), Արման Ղազարյան (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.):

Բժիշկների գնահատմամբ' Արսեն Հայրապետյանի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժածներինը' ծանր: 

Դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

 

Մեկնաբանություններ (1)

Levik
Anyone can build anything in Yerevan if they pay the right bribe to the right municipal official...Even in the city's shrinking parks. They call it the Ring Park, but it's more a collection of tacky cafes and amusements. Developers are gobbling up green space like there's no tomorrow and the Yerevan Municipality turns a blind eye to the madness.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter