
Դատարանի նախագահը բավականին հարստացել է
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով դատավորները, նրանց ամուսինները, իրենց հետ ապրող ծնողներն ու չափահաս զավակները եւս ամեն տարի պարտավոր են ներկայացնել գույքի ու եկամուտի հայտարարագրեր:
«Հետքը» ներկայացնում է դատավորների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
Սուրիկ Կոստանյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է 2006թ-ի հունիսի 1-ից: Մինչ այդ նա զբաղեցրել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը:
2005թ. հայտարարագրում Սուրիկ Կոստանյանը հայտարարագրել էր 4 մլն 80 հազար 227 դրամի եկամուտ, որը ստացած աշխատավարձն էր: Նույն թվականին նա հայտարարագրել էր 117.36քմ բնակարան, 18.5քմ հասարակական արտադրական շինություն, 2001թ. արտադրության «ՎԱԶ 2106» եւ 1998թ. արտադրության «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենաներ:
2011թ. հայտարարագրում դատարանի նախագահը հայտարարագրել է 9 մլն 78 հազար 639 դրամ, որը աշխատավարձն ու դրան հավասարեցված այլ վճարումներն է:
Բացի այդ, 2011թ-ի սկզբին Սուրիկ Կոստանյանի հաշվեհամարին եղել է 16 մլն 500 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 20 մլն դրամ: Անփոփոխ է մնացել միայն դոլարային արտարժույթով պահվող դրամական միջոցը՝ 20 հազար դոլար:
Ս. Կոստանյանի կինը՝ Արուսյակ Կոստանյանը, 2011թ. ունեցել է ընդամենը 400 հազար դրամի աշխատավարձային եկամուտ, սակայն նրա հաշվեհամարին առկա է 3 մլն դրամ: Դատարանի նախագահի կինը նաեւ արտարժույթային դրամական միջոց ունի. Տարեսկզբին ունեցել է 3000 դոլար, տարեվերջին՝ 3500 դոլար:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել