HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

«Մարտական խաչի» ասպետը բնակարան չունի

«Ինձ ճանաչում են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց այսօր ես ոչ մի բան եմ: Այդ բարձրաստիճան պաշտնոյնաները մի քանի կիլոմետր հեռավորությունից  էին հետևում, թե ինչպես ենք մենք կռվում: Ես Ալեքսանդր Մոտրոսով չեմ, բայց վատ չեմ կռվել»,- ասում է Սերգեյը:

«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ Սերգեյ Մովսեսյանն իր մեծ ընտանիքի հետ արդեն յոթ տարի է, ինչ  բնակարան է վարձում. «Իմ պապական տունը  մնաց հորեղբորս, ով վաճառված դատարանի միջոցով ինձ վտարեց փողոց»:

Նա հաշմանդամության ու «Մարտական խաչի» համար ստանում է ընդամենը 98 հազար դրամ, իսկ տան վարձը 75 հազար է: Կինն էլ փոքր աշխատավարձով ծննդատանը հիվանդապահ է աշխատում, իսկ ծեր մայրը թոշակառու է: Սերգեյն ու Կարինեն ունեն չորս զավակ, ովքեր աշակերտներ ու ուսանողներ են: Նրանցից երկուսն այժմ Երևանում են սովորում, նրանց ուսման վարձը 1,5 միլիոն դրամ է տարեկան կազմում: «Ավագ դուստրս Երևանի «Արցախբանկում» է աշխատում, խեղճ աղջիկը համ աշխատում է, համ սովորում, համ էլ փորձում է մեզ օգնած լինել»,- ասում է Կարինեն: Մովսեսյանների ընտանիքին օգնում է նաև Սերգեյի մոսկվայաբնակ եղբայրը:

Սերգեյի ուզածը տուն ունենալն է, որպեսզի իր 98 հազարը ծախսի երեխաների համար. «Ես չորս զավակ ունեմ, ովքեր ոչ մեկից պակաս չեն: Ինչու՞ ոմանք կարող են տարին 12 ամիս իրենց երեխաների համար քեֆ անել, իսկ ես դա չեմ կարող անել տարին մեկ անգամ»:

Նրան  բանակից հեռացրին ենթասպա ծեծելու համար, ով, Սերգեյի խոսքերով, գողություն էր արել բանակից: Ասում է, որ բանակից հեռացման իր ու Սամվել Բաբայանի հրամանը նույն օրում է ստորագրվել: Սակայն Սերգեյը չի ժխտում մեկ այլ վարկած. բանն այն է, որ Սամվել Բաբայանի եղբայրը՝ Կարո (Կարեն) Բաբայանը, ժամանակին  իրենց հրամանատարն էր, իսկ այդ տարիներին շատ բանակայիններ հայտնվեցին «սև ցուցակում»:

Պատերազմի ժամանակ Սերգեյը 2-րդ վաշտում էր, որի հիման վրա ստեղծվեց 4-րդ գումարտակը, իսկ ավելի ուշ՝  71-րդ առանձնակի մոտոհրաձգային գումարտակը: Սկզբում վաշտի հետևակում էր, հետո տանկիստ դարձավ. «Դեռ Ասկերանի շրջանի մարտերում  Վիտալի Բալասանյանը կապվում էր թուրքերի հետ ու սպառնում՝ մեկ անգամ էլ «գրադով» խփեք,  2-րդն վաշտն եմ ուղղարկելու: Այն ժամանակ կուճիր Յուրան (Յուրի Պողոսյան)  БМД-ներով էր շարժվում, իսկ մենք՝ 2-րդ վաշտը, ոտքով, հետևակ էինք»:

Մեր հերոսի  խսքերով՝ նա պատերազմից ընդամենը ութ ամիս է բացակայել, երբ ծանր վիրավորվել էր. «Օղորմածիկ վիրաբույժ Վալերի Մարությանն է ինձ «վերանորոգել», ես «մահացած» մարդ էի: Ես Մարությանին պաշտում եմ»:

Կինը խնդրեց Սերգեյին ցույց տալ իր վիրահատված որովայնը, ինչի համար Սերգեյը թեթևակի զայրացավ: «Սա էլ կոզնտուզիայի արդյունքը»,- ասաց Կարինեն:

Երևանի  հոսպիտալում ապաքինվելիս Ավոն և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը  Սերգեյին հեռադիտակ են նվիրել,  հեռադիտակը տեղ էր հասցրել Գուրգեն Մելիքյանը:

Սերգեյը հարգանքով է խոսում Ավոյի մասին, ասում է, որ այդ հարգանքը փոխադարձաբար էր. «Ավոն ինձ վստահեց, երբ ես մարտական առաջադրանքով Մարտունիում էի, նա այդ օրերին իրեն հանգիստ էր զգում»:

Սերգեյն ասում է, որ մարտի դաշտում երբեք հետ չի գնացել, իսկ կենդանի մնացել է միմիայն բախտի բերմամբ. «Պատերազմում բոլորն են բախտի բերմամբ կենդանի մնում, անգամ` նկուղում թաքնված փոքր երեխաները»:

Մեր հերոսը  շատ ընկերներ է կորցրել, կորցրել է նաև իր բարեկամներին. նրա կնոջ երկու եղբայրներն են զոհվել, իսկ  քեռու որդին՝ Դավիթ Միքայելյանը, Արծվաշենի 12 նահատակներից մեկն է. «Երբ ես Երևանում եմ լինում, այցելում եմ եղբորս, Չուգունի, Դուշման Վարդանի, Ավոյի և այն տղաների շիրիմներին, ում հետ ծանոթացա պատերազմի ժամանակ»:  

Մասնագիտությամբ երաժիշտ Սերգեյը սկզբնական շրջանում էր հետևակում, ավելի ուշ՝ 4-րդ գումարտակի կազմում դարձավ  տանկի հրամանատար. «Ես այն տանկիստներից եմ, ով երբևէ տանկ «վարի տված» չկա: Տանկային մարտերի ժամանակ 10 տանկ եմ խփել, հետևակով լցված «Ուրալներ» ու «КамАЗ»-ներ եմ ոչնչացրել: Օրինակ՝ Քյաթուկ գյուղի մոտ հետևակով լցված երեք «Ուրալ» եմ խփել, իսկ նման դեպքերում ոչ ոք կենդանի չի մնում: Իսկ  իմ մասնակցությամբ մեր գումարտակը մոտ 30 գյուղ է ազատագրել»: Սերգեյի առաջին մարտը Ստեփանակերտին կպած Կրկժան գյուղում էր, դա 1991 թվականն էր:

Նա հիշողությունում հատուկ տեղ է զբաղեցնում Կիչանի մարտը, որտեղ իր անձնակազմով հինգ տանկ էր խփել և մեկ ՀՄՄ:

Այդ իսկ պատճատով Սերգեյին դուր չի գալիս, երբ զորահանդեսի տանկերի շարասյան ժամանակ իր անունը չեն հնչեցնում. «Այդ տանկերի մի մասը իմ էկիպաժն է զավթել թշնամուց, թող գոնե 9 իրական հերոսի անունը տան, իսկ մեկինը՝  իրենց բարեկամի անունը խցկեն, բայց հակառակն են անում: Իմ նշանառու-օպերատորի անունը տալիս են, բայց իմը՝ ոչ: Այդ տեքստ գրողին, ես…  Ես այդ բարձրաստիճան մարդկանց  դեմ ոչինչ  չունեմ, նրանք էլ իրենց լուման ունեն այս երկրի համար, սակայն դեմ եմ, երբ նրանց մեծարում են այն բանի համար, որին նրանք շատ քիչ մասնակցությունն են ունեցել» :

Սերգեյը որպես տանկիստ նաև մասնակցել էր Ղայբալուի, Խնապատի, Հաթերքի, Զագլիկի և Ումութլուի մարտերին:

Նա գտնում է, որ պատմությունը միշտ էլ որոշ չափով աղավաղվել է. «Տարիներ առաջ «Մարտիկ» թերթը արցախցի մի հայտնի կնոջ մասին այնպիսի մի հոդված գրեց, որ… Հիմա ես երբ իրականությունն եմ պատմում, մարդիկ չգիտեն՝ ի՞նձ հավատան, թե՞ նրանց: Այս առիթով ընկերս կատակելով ասում է՝  երևի Անդրանիկ Փաշան էլ էր դավաճան:

Եթե ես «մեջք» ունենայի, ապա բարձրաստիճան պաշտնոյաներից  ոմանց կկանչեի ու անհարմար հարցեր կտայի՝  որտե՞ղ էիր դու այսինչ օրն ու ժամին, ո՞ր կողմից էիր հարձակվում կամ պաշտպանում, երբ դրա համար մեդալ են քեզ տալիս: Ես չեմ կարող հիմա դա անել, որովհետև հիմա մենք ամենախեղճ տղաներն ենք, իսկ առաջ` ամենաուժեղն էինք»:

Սերգեյը  բանակից հեռանալուց հետո փորձել է առևտրով զբաղվել, բայց մոտը  չի ստացվել, քիչ ուշ զբաղվել է կահույքագործությամբ, որը հոր մասնագիտությունն էր. «Մոտս ոչ սա է ստացվել, ոչ էլ այն, պատճառը ծանոթների համար պարտքով կահույք սարքելն էր»:

Սերգեյն ասում է, որ կարող է վարորդ աշխատել կամ թեթև կազմակերպչական աշխատանքներ կատարել, սակայն խնդիրն այն է, որ ամենուր իրենց ծանոթին են աշխատանքի վերցնում:

«Ուզածս ի՞նչ է, ընդամենը մի սեփական տանիք եմ ուզում երեխաներիս համար, ջիպ-միպ ինձ պետք չէ»,- վերջում ասաց Սերգեյը:

Մեկնաբանություններ (5)

Gayan
Ayo es dez het hamamit em
Անժիկ
Մենակ Սերգեյը չէ այդ վիճակում, շատ-շատերն են: Ամոթ նրանց, ովքեր մոռացել են ամենակարեւոր մարդկանց ավանդը:
Tigran
Sergeyi nman herosnern petq e lav apren aranc hoqseri.Irenq mez kyanq u aryun en tvel.Arajarkum em dramahavaq kazmakerpel.
Արարատ
Ըստ Րաֆֆու Հայաստանում անպայման հարուստներ պետք է լինեն և այդ հարուստները պետք է լինեն ազատության համար կռվողներն ու նրանց ժառանգները.Ժամանակակից Հայաստանում հակառակն է
Armen
EEEEEEEEEEEE, ba Sasun Miqaelyani, Zirayr Sefilyani u urish shat-shat datapartvaz azatamartikneri nasin vor greq, apa mard karox e xelagarvel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։