HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հայաստանի քաղաքացին այսօր ավելի վատ է ապրում, քան երեկ». Նաիրա Զոհրաբյանն ամփոփում է տարին

«2012թ. հպարտանալու որեւէ առիթ չունենք թե արտաքին քաղաքականության, թե ներքաղաքական ոլորտներում, իսկ սոցիալական վիճակը, թեեւ հնչող տարբեր գնահատականներին, որ երկրի սոցիալական վիճակը բարելավվել է, ահա այսքան աճ ունենք եւ այլ, ակնհայտ է, որ եթե նույնիսկ տնտեսական ինչ-որ տոկոսի աճ կա, ապա այն որեւէ կերպ չի արտացոլվում ՀՀ շարքային քաղաքացու վրա: Իսկ Հայաստանի քաղաքացին այսօր ավելի վատ է ապրում, քան երեկ: Սա ակնհայտ է եւ որեւէ թվային մանիպուլյացիա ի զորու չէ այս փաստը թաքցնել»,-ամփոփելով անցնող տարին` «Հետքի» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Պատգամավորի խոսքով` արտագաղթը հասել է կատաստրոֆիկ չափերի եւ հնարավոր չէ այն թաքցնել: «Ես չեմ կարող որեւէ աննախադեպ հաջողություն արձանագրել, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքականության մեջ: Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է շնորհակալ լինենք, որ գոնե հարաբերականորեն մեր դիրքերը չխարխլվեցին: Ցավում եմ, որ գնահատականս դրական չէ, բայց իրատեսական է, եւ իրականության վրա չպետք է աչք փակել»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը: 

Պատգամավորի կարծիքով` խնդիրների մասին պետք է բարձրաձայնել, քանի որ լուծում չեն ստանա «խուճուճ» արտահայտություններով դրանք քողարկելով, տարբեր միջազգային կառույցներին հղում անելով, թե մեր տնտեսությունը հզորանում է վագրի տեմպերով, մինչդեռ իրականությունն այլ է եւ ամենեւին էլ մխիթարական չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter