
Ոչ ցիանիդին. մեղրաձորցիները բողոքում են նախագահի նստավայրի առաջ
«Ձուլարանի հեռավորությունը մեր տներից ընդամենը 300 մետր է: Մեզ ասել են, որ թափոնները հավաքելու տանելու են, բայց, մեր պատկերացմամբ, այդպիսի բան չեն կարող անել: Այդ ցիանիդը ոչ միայն գյուղատնտեսությանը, այլ նաև մարդկանց վրա է ազդելու. թափոնները լցվելու են, գետը, իսկ գյուղի բնակիչները այդ տարածքի ջրհորներից են օգտվում: Փակ հանքը տարի ու կես աշխատել է ու մեզ նեղություն չի տվել, իսկ բաց հանքն ուղղակի կործանարար կլինի մեզ համար». Բախշի Գրիգորյան, Մեղրաձոր գյուղի բնակիչ:
«Բնապահպաններն ու գիտնականները մեզ հասցրել են տեղեկացնել, որ դրանից գյուղին մեծ վնասներ կլինեն: Համայնքին հաշվի չեն առնում ոչ մի պարագայում». Կարեն Հովհաննիսյան, Մեղրաձոր գյուղի բնակիչ:
«Մեզ ներկայացնում են կեղծ փորձաքննություններ՝ իբր բաց հանքն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում: Պատճառաբանում են նաև, որ սա հնարավորություն կստեղծի մեղրաձորցիներին աշխատատեղեր ունենալու: Ոսկու կորզման պրոցեսներին խաթարել ոչ ոք չի պատրսատվում, սակայն մենք դեմ ենք նույն տարածքում ցիանիտով ոսկին կորզող նոր գործարան կառուցելուն: Փորձում են նվազագույն միջոցներով ու միջավայրը փչացնելով առավելագույն շահույթ կորզել իրենց համար: Հանրային լսումներին ներկա են եղել միայն գործարանի աշխատողները և տարբեր տեղերից բերված մարդիկ, ովքեր նույնիսկ մեր գյուղի բնակիչ չէին». Սամվել Մկրտչյան, Մեղրաձոր գյուղի բնակիչ:
Գյուղացիներն իրենց դիմումը հանձնեցին ՀՀ նախագահի նամակների բաժին՝ խնդրելով կանգնեցնել Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտու գոյությանը սպառնացող նախագիծը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել