HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Լրագրողների դեմ բռնության 4 դեպք՝ 2012 թվականին. ԽԱՊԿ

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» (ԽԱՊԿ) այսօր ներկայացրեց իր զեկույցը 2012 թվականին լրագրողների դեմ իրականացված ճնշումների, նրանց իրավունքների խախտման մասին:

ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների գործունեությանը խոչընդոտելու 3 դեպք մայիսին անցկացված խորհդարանական ընտրությունների ընթացքում՝ ուղեկցված լրագրողի հանդեպ կիրառված բռնությամբ, ու ևս մեկ նմանօրինակ դեպք հաջորդող ՏԻՄ ընտրությունների ընթացքում:

Հետաքրքրական է, որ 2012 թվականին արձանագրված, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը, որոնք հիմնականում գրանցվել են ընտրությունների ժամանակ, իրավապահ մարմիններն այդպես էլ չեն բացահայտել և չեն պատժել մեղավորներին:

Չեն պատժվել նաև լրագրողական գործունեության նկատմամբ այլ բնույթի խոչընդոտներ իրականացնողները, քանի որ, ինչպես ասուլիսի ժամանակ նշեց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը, բացի ֆիզիկական ճնշումներից՝ Հայաստանում կիրառվում են նաև իրավական ու տնտեսական բնույթի ճնշումներ ԶԼՄ-ների հանդեպ:

Սա են վկայում նաև թվերը. 2012 թվականին ԽԱՊԿ-ը գրանցել է տեղեկություններ ստանալու և դրանք տարածելու իրավունքի խախտման 23 դեպք, մինչդեռ 2011 թ. այդ ցուցանիշն ընդամենը 7 էր:

Աշոտ Մելիքյանը վստահ է, որ այս տվյալները սպառիչ չեն, և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների իրական թիվը գերազանցում է արձանագրվածները, քանի որ լրագրողները հաճախ ձեռնպահ են մնում իրենց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերը հրապարակայնացնելուց, անտեսում են իրենց ուղղված սպառնալիքները կամ նախընտրում ինքնուրույն լուծել ծագած խնդիրները:

Լրագրողների և լրատվամիջոցների դեմ 2011 թ.-ի 36 դատական հայցի դիմաց 2012 թ.-ին արձանագրվել է 16 հայց, որից ընդամենը մեկի հեղինակն է քաղաքական գործիչ եղել:

Ամեն դեպքում, ըստ Մելիքյանի, դատական ատյաններում լրատվամիջոցների հետ հաշիվները մաքրելու տարբերակը գայթակղիչ է դարձել շատերի համար, քանի որ վիրավորանքի և զրպարտության մեջ մեղադրվող ԶԼՄ-ի ֆինանսական հնարավորությունները հաճախ համաչափ չեն իր դեմ դատարանի կիրառված պատժամիջոցին՝ դրամական փոխհատուցմանը:

Այս և բոլոր այլ տվյալներն ամփոփված են ԽԱՊԿ-ի 2012 թ. տարեկան զեկույցում, որն ամբողջությամբ կարելի է կարդալ www.khosq.am կայքի «Զեկույցներ» բաժնում:

Մեկնաբանություններ (1)

Նարեկ Ալեքսանյան
Հայաստանում «ժողովրդավարության , խոսքի և մամուլի ազատության» առհավատչյան՝ 2012 թվականին ՀՀ-ում պաշտոնապես ոչ ոք չի պատժվել լրագրողական գործունեությունը խոչընդետելու մեղադրանքով...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter