HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչի՞ց են մահացել 2 ամսական երկվորյակ քույրերը

Այսօր առավոտյան մահացած 2 ամսական երկվորյակ քույրերը՝ Մերի եւ Մարիամ Վարդանյանները, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչներ են: Առատաշենի համայնքապետ Վահրամ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտանիքը սոցիալապես այնքան էլ ապահովված չէ եւ դժվար է ապրում:

Համայնքապետն ասաց, որ դատաբժիշկներն ու դատախազությունը աշխատանքներ են տանում երկվորյակ քույրերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, եւ մինչեւ դիահերձման արդյունքները պարզ չլինեն, չեն կարող ասել, թե ինչն է եղել նրանց մահվան պատճառը:

«Մենք էլ ենք լսել, որ երեխաները մահացել են չոր կաթից, բայց դա հավաստի չէ, եւ չեմ կարող ասել, թե ինչից է դեպքը եղել` չոր կաթից է եղել, թե այլ բանից: Ամեն դեպքում մենք մտածում ենք, որ սննդային թունավորում է եղել երեխաների մոտ»,- ասաց համայնքապետը:

Վահրամ Հարությունյանն ասաց, որ թեեւ երեխաները իրենց գյուղի բնակիչներ են, սակայն դեպքը եղել է Արտիմետ գյուղում: Քույրերը իրենց մայրիկի հետ այդ գյուղում են եղել:

Համայնքապետը տեղեկացրեց, որ սկզբում ծնողները չեմ համաձայնվել երեխաների դիահերձմանը, սակայն հետո համաձայնություն են տվել, առայժմ քույրերի մահվան պատճառը հայտնի չէ:

Վաղարշապատի հիվանդանոցից էլ տեղեկացրին, որ իրենք առավոտյան ընդունել են միայն քույրերից մեկին, մյուսը արդեն տանը մահացած է եղել: Հիվանդանոց ընդունված աղջիկը` Մերին, նույնպես մահացած է եղել, սակայն բարեկամները չեն հասկացել այդ փաստը եւ հույս են ունեցել, որ երեխան դեռ ողջ է:

Հիշեցնենք, որ «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, իրենց մոտ է ընդունվել 22.11.2012 թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը:

Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։

Մեկնաբանություններ (4)

Վ. Առաքելյան
Լինելով տարիքն առած անձ, գիտեմ` մեր փորձագետները որպես օրենք մեծահարուստների կեղծիքը որպես ճշմարտություն ձևակերպողներ են: Կամ մենք պետք է հավատանք այն բոլորին ինչ մեզ են մատուցում որպես ճշմարտություն, կամ պետք է հավատանք, որ մեր աչքերին երևացող կեղծիքը թալանը, համատարած թշվառությունը իրականություն է:
zohrab
it is very possible that is the milk similar cases has happened in china recently
Վ. Առաքելյան
Ամեն գնով ընտրակեղծիքներ են անում, որպեսզի շարունակեն նոր ժամկետներ կրող,` ժամկետանց մանկական կերերի եկամտաբեր վաճառքը, համատարած թալանը:
Բժիշկ
Լինելով բժիշկ կասեմ, որ պատճառները կարող են շատ տարբեր լինել: Չի կարելի եզրակացություններ կազմել, քանի դեռ փորձաքննութունը չի ավարտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter