
«Դիլիջանի միջազգային դպրոցին» արտոնություններ տրամադրելու օրինագիծը քննարկվում է 24-ժամյա ռեժիմով
Ազգային ժողովն այսօր 87 կողմ, 4 դեմ եւ 50 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը:
Մինչ քվեարկությունը պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները որոշ մտահոգություններ են փոխանցել ընդդիմադիր պատգամավորներին, եւ դրանք պետք է ընդունվեն օրենքի նախագծի հեղինակների կողմից: Պատգամավորն ասաց, որ առաջարկները գրավոր փոխանցելու են կառավարությանը:
ՀՅԴ խմբակցությունից Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ է քվեարկելու, եւ մինչեւ երկրորդ ընթերցում ներկայացնելու են կոնկրետ առաջարկներ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները եւս հանդիպել են քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ, եւ նրանց հայտնած մտահոգություններն իրոք տեղին են եւ պետք է ընդունվեն կառավարության կողմից:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին կոչ արեց առաջարկները ներկայացնել շատ արագ, քանի որ նախագիծը քննարկվում է 24-ժամյա ռեժիմով:
Մեկնաբանել