
Ազգային ժողովն արտահերթ նիստ է անում
Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նստաշրջան: Ինչպես նախատեսվում էր, մի շարք օրենքի նախագծեր քննարկվելու եւ ընդունվելու են արագացված ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով: Օրակարգում ընդգրկված են 19 օրենքի նախագիծ եւ 8 միջազգային պայմանագիր: Նիստի սկզբում գրանցվել է 98 պատգամավոր:
Պատգամավորները քննարկում են վերջին քառօրյայի ժամանակ կիսատ մնացած հարցը, այն է՝ վերահսկիչ պալատի հաշվետվությունը:
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մինչեւ կառավարության տեսակետը հայտնելը դժգոհեց, որ թե անցած տարի, թե այս տարի վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկման ժամանակ գործադիրը հնարավորություն չի ունենում ամբողջական տեսակետ հայտնել, եւ քննարկումները միակողմանի են լինում:
Նա կոչ արեց վերանայել առկա ձեւաչափը՝ քննարկումներն առավել արդյունավետ դարձնելու համար:
Մեկնաբանել