HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայ Սերոբը զարմանում է, թե ինչու Բերձորում մթերքն ավելի թանկ է, քան Երևանում

Շուրջ մեկ տարի առաջ էր, որ 35-ամյա Սերոբ Պողոսը Սիրիայի Ղամշլի քաղաքից եկավ Հայաստան: Երկու գիշեր Երևանում անցկացնելուց հետո անմիջապես բնակեցվեց Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում:

Երբ Սերոբին հարցրի, թե որտեղ է ապրում, կատակով մոտեցավ հարցիս. «Ինձի շուներու կյանք կապրեցնեն»,- ասաց ու ծիծաղեց: Հետո պատմեց, որ ապրում է ցորենի, երկաթի, ցեմետնի պահեստի պահակակետում, որտեղ ոչ զուգարան կա, ոչ լոգարան: Սերոբը լողանում է դրսում սառը ջրով: «Սառը ջուրը արյունի համար լավ է,- կատակով շարունակում է  նա: -Ամեն երկու օրը մեկ անգամ ջուրը գուքա, եթե այնտեղ եմ, կվերցնեմ շիշերով, եթե այնտեղ չեմ, առանց ջուրի մնացի մինչև հաջորդ գալը: Ատկե զատ, այս հարցերով չեմ ջղայնացած, որովհետև հայրենիքս է: Աղքատ ըլլամ, հարուստ ըլլամ՝ հայրենիքս է»:

Սերոբը պատերազմից առաջ էլ է ցանկացել Հայաստան գալ, բայց ձևն ու ճանապարհը չի իմացել, թե, օրինակ, ՀՀ քաղաքացիություն ինչպես կարող է ստանալ: Իսկ երբ սկսվել է պատերազմը, քաղաքացիության տրամադրումը դյուրին է դարձել, պատերազմն էլ ստիպել է զբաղվել այդ հարցով: Հիմա Սերոբը երկու քաղաքացիություն ունի՝ թե ՀՀ, թե ԼՂՀ:

Միայն թե Սերոբ Պողոսի երազանքներից մեկը հայկական ազգանվան վերջին «յանը» կրելն է եղել, որը նույնիսկ հայրենիքում չի իրականացել: Անձնագիր ստանալիս խնդրել է իր Պողոս ազգանունը Պողոսյան դարձնել, բայց չեն արել. «Երազեցինք մեր ազգանունը «յան» ունենանք, Հայաստան եկանք, Հայաստանը ականջի ետև թափեցին: Չեմ գիտեր՝ ինչի չավելացրին: Մենք այնտեղ ալ կուզեինք, այնտեղ ալ շատ թանկ էր, պետք է վկաներ բերեինք, փող վճարեինք, տետրակներ փոխեին և այլն»,- պատմում է Սերոբը:

Բերձորում է նաև նրա եղբայրը՝ Դավիթը, ով արդեն իր տունն ու ընտանիքն ունի: Իսկ Սիրիայում շարունակում են ապրել նրանց հարազատները, այդ թվում՝ ծնողները: 

Բերձորում Սերոբին հին տներից մեկն են հատկացրել, որը վերանորոգման խիստ կարիք ունի: Սերոբն ասում է՝ ավելի լավ էր հիմիքից կառուցեր, քան վերնորոգեր այն: Գետինն ու տունը խոնավ են, հին սվաղ է, թափվում է: Ավելի ժամանակատար է՝ թափել հինը և նոր սվաղ անել, բայց անելու է:

Սերոբը էլեկտրիկ  է, Սիրիայում էլ էլեկտրիկ է աշխատել: Ասում է՝  «օրմը գործ կար, 10 օր չկար»: Հիմա Սերոբն աշխատում է Բերձորի էլեկտրացանցում, իսկ կեսօրից հետո այգիներն է ջրում: «Աշխատավարձը կհարմարացնենք, բայց քիչ է»,- ասում է Սերոբը: Երկու գործի համար 100 հազար դրամ է ստանում, բայց հասկանում է, որ եթե ուզենա լավ ապրել, չի կարողանա: «Հիմա եղավ մեկ ամիս, միս գնեցի, ադ ալ երեկ էր»,- ասում է Սերոբը:

Սերոբը մինչ օրս չի հասկանում, թե ինչու Բերձորում աշխատավարձն ավելի ցածր է Երևանից, բայց մթերքն ու ապրանքն ավելի թանկ են, քան Երևանում է: Նա կարծում է, որ կառավարությունը պետք է «ձևով մը օգնե, ճար գտնի», որպեսզի մթերքն ու ապրանքը հասնեն Քաշաթաղ ավելի էժան, կառավարությունը պետք է կազմակերպի այդ առևտուրը»: «Ինչո՞ւ ձմերուկը Երևանում 100 դրամ է, այստեղ՝ 300»,- հարցնում է Սերոբը:

Սերոբը գիտակցում է, որ այդ խնդիրը միայն սիրիահայերի համար չէ արդիական, Ղարաբաղի, հատկապես Քաշաթաղի ողջ ժողովրդին է վերաբերում: «Չեմ հասկանում` ինչու, կառավարությունն ի՞նչ կընե: Եթե կառավարությունը կխաղա, թող ճշտեն: Թող լսեն, հոգս չէ, կուզեն վռնդեն ինձի, թող վռնդեն»,- ասում է Սերոբը՝ այս խնդիրների բարձրաձայնելուց հետո իր նկատմամբ հնարավոր ճնշումների մասին:  

Բերձորում սիրիահայ 8 ընտնիք է ապրում այս պահին, սակայն եթե նրանցից ոմանք ուզում են վերադառնալ Սիրիա և սպասում են, թե երբ կխաղաղվի ամեն ինչ, ապա Սերոբն արդեն հիմնավորվել և մտածում է իր տան վերանորոգման, բերձորյան իր հետագա կյանքի մասին: Նա եռանդուն աշխատում է, որ հասցնի ամեն ինչ:

Մեկնաբանություններ (4)

mahmouzian
Erop it is ok if you dont want shiraz to help you but i will sugest to you to start working in the house floor windows partition cieling ans inside wall ,at least do a room with the list humiditywintre come fast dont get stok .do one room tosee how it work Mihran
Spartak
Ես էլ երեկ եմ վերադարձել Արցախից:Երկու տղաներս այդտեղ են ծառայում: Իրոք, շատ զարմացա՝ համատարած թանկություն էր:Հարաբերական խաղաղության մեջ գտնվող ժողովո՞ւրդն էլ այդ վիճակում լինի:
Ed
Shushii shukayum kanach vajarogh tatikin hartsretsi - kanachin inch arje?...pataskhanets 300 dram...-chnayadz Yerevanum aveli ejhan er, arants gine sakarkelu voroshetsi hents irenits kanachi arnem. ...asetsi 2 hat tur, ...miangamits pataskhanets 3-@ 1000 -ov ktam...u hents et pahin, anmijapes hazar dram@ dzerqits qashets, u kanachin drets topraki mej. )))) -- Artsakhum linel@ im mankutyan yerazanqn er. Ovkyanos ei antsel vor hasnem Artsakh... -u hastat 1000 drami hamar tatikin ban chei aselu... --- kanachin aydpes el mnats meqanai mej u chkeranq...--pokharen@ Shushii berdum kharuyki shurj nstadz taq hats u urish bariqner vayeletsin.
mahmouzian
serop i told you from the start it will be a big job to fixe that house .but i am sure and certain it will be done i can see you seated on the terrace that you will build having your coffee .serop about your wedding day make it in the summerfor me to be there.Serop work in the house now to much time is spend on the outsidethat way you can move in before winter .Serop my best to you Mihran

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter