HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կիվիրյանն այս անգամ մեկ փաստաբանի հետ մտավ ՀՔԾ (լուսանկարներ)

Քաղաքացիական ակտիվիստ, «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին այսօր հերթական անգամ հրավիրել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքաննության՝ օգոստոսի 24-ին Կոմիտասի 5-ի ապօրինի շինարարության դեմ պայքարի ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Չնայած, որ Կիվիրյանին որպես վկա են կանչել ՀՔԾ, նա համոզված է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում. գործ են ուզում սարքեն գլխին, ինչպես նշեց նա լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Ի տարբերության նախորդ անգամվա, երբ Արգիշտի Կիվիրյանը եկել էր հարցաքննության 30 փաստաբանների հետ` այս անգամ նրա հետ ՀՔԾ մտավ մեկ փաստաբան՝ իր կինը՝ Լուսինե Սահակյանը: Մնացած փաստաբանները, ինչպես նաև քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ, դատախազության շենքի առաջ են. սպասում են հարցաքննության ավարտին: Հարցաքննության արդյունքը, ինչպես նաև Կիվիրյանի հետագա ճակատագիրն անհանգստացնում է նաև Կոմիտասի 5-ի հարակից շենքերի բնակիչներին, որոնց իրավունքների պաշտպանության ընթացքում էր տեղի ունեցել ակտիվիստի հետ կապված այս միջադեպը: Կոմիտասցիներն առավոտվանից դատախազության շենքի առաջ էին՝ Արգիշտի Կիվիրյանին սատարելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter