
Պատգամավորը` Իշխան Զաքարյանին. «Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, ապա նա պետք է պատժվի, փորձեք համոզել սրանում»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը այդպես էլ վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանից չստացավ իր բարձրացրած հարցի պատասխանը, թե ինչ արդյունավետութուն ունի վերահսկիչ պալատը:
Հիշեցնենք, որ այս պահին Ազգային ժողովը քննարկում է վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը:
«Կա այսպիսի հստակ պատկերացում, որ ձեր գործունեությունը ծառայում է ուրիշի համար, որպես քաղաքական գործիք` քաղաքական հետապնդումների եւ այլնի համար: Հստակ ասում եմ` բյուջեի խախտումների վերաբերյալ, պետական միջոցների ոտնձգությունների վերաբերյալ, եթե դուք չեք ասում, որ գոնե կա ինֆորմացիա ձեր հետաքրքրությունը, տեղեկացվածությունը մարդկանց պատժելու վերաբերյալ, ապա համոզում եք այն, ինչ որ ես ասացի: Դուք պետք է այդ կարծիքն այսօր հերքեք, փորձեք հերքել, որ դա պատժի հասնող գործընթաց է: Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, ապա նա պետք է պատժվի, փորձեք համոզել սրանում».-ասաց Արամ Մանուկյանը:
Իշխան Զաքարյանը նշեց, որ ինքը քաղաքական գնահատականների շրջանակ չի մտնելու, եւ դա շատ հասկանալի է: «Ինչ վերաբերում է նրան, որ ընդհանրապես չկա, պատժելիություն չի լինում եւ այլն, իհարկե, լինում է եւ կան դեպքեր եւ դրանք հրապարակվում են, համապատասխան կառույցներն էլ տալիս են համապատասխան ինֆորմացիաներ»,-ասաց Ի. Զաքարյանը` հավելելով, որ չի բացառվում, որ բավարարվածության զգացումի խնդիր լինի:
Մեկնաբանել