
Երթ` ընդդեմ կուտակային կենսաթոշակին (լուսանկարներ)
2014թ. հունվարի 1-ից, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխության համաձայն, բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ. կամ դրանից հետո, պարտադրված են լինելու իրենց զուտ աշխատավարձի 6.6-ից մինչև 13 %-ը փոխանցել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո հետ ստանալու պայմանով:
Այսօր ԱԺ-ի ընդդիմադիր եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ պետք է տեղի ունենար արտահերթ նիստ՝ կուտակային կենսաթոշակին վերաբերող օրենսդրական փաթերթը քննարկելու եւ գործընթացը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ:
Սակայն նիստը տապալվեց՝ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի բոյկոտի հետևանքով:
ԱԺ շենքի դիմաց հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելու պարտադիր կուտակային կենսաթոշակայային համակարգի ներդրման դեմ: Ցուցարարները երթով շարժվեցին նաև դեպի ՀՀ կառավարություն, այնուհետև ՀՀԿ կուսակցության գլխավոր գրասենյակ:
Քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիային ճանապարհին միանում էին բազմաթիվ այլ մարդիկ` պարզապես անցորդներ, ովքեր, տեղեկանալով երթի մասնակիցների բարձրաձայնած պահանջների մասին, անցնում էին ցուցարարների շարքերը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել