
Կապանցի երիտասարդներն` ընդդեմ պարտադիր կուտակայինի (լուսանկարներ)
Այսօր Կապանում տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ակցիային մասնակցել են մոտ 200-250 երիտասարդ:
Նրանք երթը սկսել են Կապանի ավտոկայանից, ապա շարժվել դեպի մարզպետարանի բակ` քաղաքի կենտրոնական հրապարակ:
«Վանկարկումներով երթ կազմակերպեցինք Կապանի մարդաշատ փողոցներով և ընդհանուր առմամբ երթը կարող ենք համարել հաջողված և կազմակերպված, քանի որ որևէ արտառոց դեպք չի եղել երթի ժամանակ: Երիտասարդությունը ոգևորված էր, և շատ հավանական է, որ տոնակատարություններից հետո բողոքի ակցիաները շարունակվեն: Այս խնդրի վերաբերյալ պետք է մոբիլիզացվեն բոլոր քաղաքացիական և քաղաքական ուժերը, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել»,- ասաց Ա. Փարսադանյանը:
Լուսանկարները տրամադրել է Ա. Փարսադանյանը
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել