
«Որոշողը մենք ենք». քաղաքացիները ԱԺ դարպասների մոտ (լուսանկարներ)
Ժամը 11:30-ից բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ դարպասների մոտ, որպեսզի իրենց ներկայությամբ բողոքի ձայն բարձրացնեին այդ պահին խորհրդարանում տեղի ունեցող քվեարկության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը:
ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների` ձեռքով քվեարկությամբ պայմաանգիրը վավերացվեց, սակայն քիչ անց խորհրդարանական մյուս չորս խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, թե քվեարկությունը խախտումներով է եղել, հետևաբար չի կարող վավեր համարվել:
Գազի մասին պայմանագրի դեմ պայքարող քաղաքացիները, չնայած «սիբիրյան» ցրտին, մի քանի ժամ մնացին ԱԺ դարպասների մոտ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել