
Իմ հորդորները՝ դադարեցնել հացադուլը, արդյունք չտվեցին. փաստաբան
Քիչ առաջ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում իր պաշտպանյալ, 15-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին է տեսակցել փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ նրան հունվարի 4-ին թույլ չէին տվել տեսնել Շանթին՝ պատճառաբանելով, թե աշխատանքային օրեր չեն: Սակայն օրենքով փաստաբանը կարող է ցանկացած օր տեսակցել իր պաշտպանյալի հետ:
Ինեսսա Պետրոսյանը «Հետքին» փոխանցեց, որ Շանթ Հարությունյանը շատ հյուծված է եղել. «Ճնշումը ցածր է: Ասաց, որ բժիշկները ամեն օր զննում են իրեն: Դժգոհեց, որ գիշերները չի կարողանում քնել: Խուցն առանձնացված է, մենակ է, կարգն է այդպիսին, որ հացադուլավոր ազատազրկվածի խուցը պիտի առանձնացվի: Իմ հորդորները՝ դադարեցնել հացադուլը, որևէ արդյունք չտվեցին»:
Շանթ Հարությունյանը դեռ դեկտեմբերին դիմում էր գրել, որպեսզի վերացվի քննիչի կողմից սահմանված հարազատների հետ տեսակցելու, նաև զանգերի արգելքը: «Ինձ հավաստիացրել էին նախաքննական մարմնից, որ Շանթին գրավոր պատասխանել են դիմումի մերժման մասին: Այնինչ պարզեցի, որ մինչ օրս որևէ պատասխան էլ չի նստացել իմ պաշտպանյալը»,- ընդգծեց փաստաբանը:
Այսօր Ինեսսա Պետրոսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելու Շանթ Հարությունյանի կալանքի որոշումը: Բողոքը քննության կառնվի մուտքագրվելուց հետո եռօրյա ժամկետում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել