HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արարատի մարզում երկու համայնքապետ չի վերընտրվել

Երեկ Արարատի եւ Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում համայնքապետի ընտրություններ էին: Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում ձայների մեծամասնությամբ համայնքապետ է վերընտրվել գործող համայնքապետ Էդվարդ Միրզոյանը՝ հավաքելով 314 ձայն: Նրա միակ մրցակիցը՝ Քրիստինե Պետրոսյանը, ստացել է ընդամենը 6 ձայն: Ընտրական իրավունք ունեցող 927 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 323-ը: Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ:

Արարատի մարզի Զորակ գյուղում վերընտրվել է գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Մանուկ Մալոյանը: Նա ստացել է 531 ձայն, իսկ մրցակից, ԲՀԿ անդամ Էդուարդ Հարությունյանը՝ 262: Արդեն տեղեկացրել էինք, որ Զորակում ՀՀԿ-ականները ընտրատեղամասում իրենց բավականին ազատ էին զգում եւ անում էին այն, ինչ ցանկանում էին:

Իր պաշտոնում վերընտրվել է նաեւ Սայաթ Նովա համայնքի ԲՀԿ-ական ղեկավար Ռազմիկ Ալավերդյանը: Նրա մրցակիցը՝ Արսեն Ղարսայանը, ով ժողովրդին սիրաշահելու համար գյուղում «բեսետկա» էր տեղադրել, ստացել է 481 քվե: Այս գյուղում 1737 ընտրողից ընտրությանը մասնակցել է 1192-ը:

Տեղեկացրել էինք, որ Նիզամիում 40 քվեի առավելությամբ գործող համայնքապետին հաղթել  է անկուսակցական Հարութին Կարապետյանը:

Սիսի համայնքապետը՝ Արմեն Եղյանը, 414 ձայնով վերընտրվել է: Մրցակիցը՝ Պարույր Մնացականյանը, եւս ՀՀԿ-ից էր, նա ստացել է 288 ձայն:

Եղեգնավանում ընտրության օրը միակ թեկնածուն եղել է գործող համայնքապետ Հովսեփ Ղազարյանը: 1060 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 711 մարդ: Թեկնածուն ստացել է 690 քվե, իսկ 11 հոգի դեմ է քվեարկել: 10 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Դարբնիկում ՀՀԿ-ական Դավիթ Գզիրյանը հաղթել է կուսակից, գործող համայնքապետ Ազատ Խաչատրյանին: Գզիրյանը ստացել է 367 ձայն, իսկ Խաչատրյանը՝ 348: Նշենք, որ գործող համայնքապետին առաջադրել էր ՀՀԿ-ն:

Խաչփարում միակ թեկնածուն գործող համայնքապետն էր՝ Ղազար Մարտիրոսյանը: Այս գյուղում 1553 ընտրողից ընտրությանը մասնակցել է 919 մարդ, որից 681-ը կողմ է քվեարկել թեկնածուին, 3-ը՝ դեմ, իսկ 13 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Նույն պատկերը Նորամարգ գյուղում է: Գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Գալստյանը 785 ձայնով վերընտրվել է: Նրան դեմ է քվեարկել 4 նորամարգցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter