HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Օշականի աշխատանքը ճանաչվել է «2010-ի պատկեր»

SocialDocumentary.net վավերագրական լուսանկարների կայքը ամերիկահայ լուսանկարիչ Արա Օշականի աշխատանքն ընտրել է որպես «2010-ի պատկեր»:

«2010-ի պատկեր» է ճանաչվել ընդհանուր առմամբ 14 աշխատանք, որոնք արել են լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից` Աֆղանստան, Կուբա, Զանզիբար (Տանզանիա), ԱՄՆ, Հայաստան, Մադագասկար, Թայլանդ, Կամբոջա, Բանգլադեշ, Վրաստան, Սերբիա, Հնդկաստան: SocialDocumentary.net-ի հիմնադիր տնօրեն Գլեն Ռուգան նշում է, որ լուսանկարները լավագույնն են ճանաչվել` հաշվի առնելով 3 պահանջ` լուսանկարչական պատկերի ուժը, լուսանկարչի նվիրվածությունը տեքստում ու պատկերում արտահայտված թեմային, ինչպես նաև հիմնախնդիրների և վայրերի բազմազանությունը:

«Ելնելով այս 3-րդ պահանջից` որոշ լուսանկարներ, միանշանակ արժանի լինելով բարձր գնահատանքի, ինչպես այս 14 լուսանկարը, չեն ներառվել` միայն այն պատճառով, որ կային որոշակի թեմաներ կամ աշխարհագրական վայրեր, որոնք չափից շատ էին ներկայացված «2010-ի պատկեր»-ում»,- նշում է Գլեն Ռուգան: Նշենք, որ կայքում ներկայացված են Արա Օշականի «Father Land» գրքի այլ լուսանկարներ ևս, որոնք լուսանկարիչն արել է Հայաստանում` Արցախում: Գրքում ներկայացված է նաև լուսանկարչի հոր` հայտնի գրող Վահե Օշականի տեքստն Արցախի մասին: «Father Land»-ն աշխատություն է Արցախի պատմության ու ներկայի մասին:

Արա Օշականի մասին «Հետքի» հոդվածը կարդացեք այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter