HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ փաստաթղթերով Կարմիր գրքում գրանցված կենդանիներ են ներկրվել Հայաստան

Միջազգային Կարմիր գրքում գրանցված 66 կապիկ է ներկրվել Հայաստան, որոնք, ըստ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի գլխավոր քարտուղարություն, կարող են կեղծված թույլտվություններով ներկրված լինել: 

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի գլխավոր քարտուղարությունը (նստավայրը՝ Ժնև) ուսումնասիրել և հայտնաբերել է կենդանիների ներկրման և արտահանման մի շարք կեղծ թույլտվություններ, որոնք տրվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կողմից:

Կոնգոյի համակարգող մարմինը հիմնավորել է, որ մեծաթիվ թույլտվություններ կորել/գողացել են իրենց թղթապանակից և այդ պատճառով դրանց մասին հստակեցումներ չի կարողացել անել: 

Քարտուղարությունը հրապարակել է անհայտ ծագման կամ կորած թույլտվությունների ցուցակը, որոնց մեջ են նաև Հայաստան ներկրված կենդանիների արտոնագրերը: Մասնավորապես դրանցից երկուսի մասին գրել ենք. N 5078 թույլտվությամբ Հայաստան են ներկրվել միջազգային Կարմիր գրքում գրանցված 3 տեսակի 30 կապիկ: Իսկ N 5000 թույլտվությամբ՝ ևս 36-ը:

Այս փաստաթղթերի վրա նշված է, որ ներկրողը «Զու Ֆաունա Արթ» ՍՊԸ-ն է, այսինքն՝ անհետացման եզրին գտնվող բոնոբոներ և շիմպանզներ ներկրողը:  Հիշեցնենք՝ ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մաքսանենգության հոդվածով: 

Կոնգոյին աջակցելու նպատակով Կոնվենցիայի գլխավոր քարտուղարությունը համագործակից երկրներին խորհուրդ է տալիս Կոնգոյից ստացված ներկրման կամ արտահանման որևէ թույլտվության համաձայնության չտալ մինչև գլխավոր քարտուղարությունը չհաստատի դրա իսկությունը, ինչպես նաև կողմերը տեղեկացնեն կորած թույլտվություններով ստացված արտոնագրերի մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter