HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դպրեվանքի և Անտառուտի համայնքապետերը վերընտրվեցին

Արագածոտնի մարզի Դպրեվանք եւ Անտառուտ գյուղերում արդեն ամփոփվել են ընտրությունների արդյունքները: Քանի որ երկու համայնքներում էլ թեկնածուները մրցակից չունեին, ուստի տրամաբանական էր, որ մրցակցության բացակայության պայմաննորում պետք է վերընտրվեին գործող համայնքապետեր Արամայիս Կասաբովը եւ Հովիկ Զաքարյանը:

Տեղեկացրել էինք, որ Դպրեվանքում ընտրելու իրավունք ունի 74 մարդ:  Ընտրական հանձնաժողովի նախագահ Հրաճ Պետրոսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ընտրությանը մասնակցել է 36 ընտրող: Նրանցից 32-ը իր ձայնը տվել է միակ թեկնածուին՝ գործող համայնքապետ Արամայիս Կասաբովին: Նրան դեմ է քվեարկել ընդամենը 4 դպրեվանքցի:

Անտառուտ համայնքում 226 ընտրողից ընտրությանը մասնակցել է 101 մարդ: Ըստ հանձնաժողովի նախագահ Արտաշես Մկրտչյանի` նրանցից 96-ը կողմ է քվեարկել գործող համայնքապետ Հովիկ Զաքարյանին, 4-ը՝ դեմ, իսկ 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter