HY RU EN

850 կգ թմրանյութի տեղափոխման գործով դատական նիստը հետաձգվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում երեկ պետք է կայանար Իրանի Իսլամական Հանրապետությունից 850 կգ թմրանյութի տեղափոխման գործով նախնական դատական նիստը:

Այն, սակայն, հետաձգվել է:

Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուի նոր պաշտպանը՝ հանրային պաշտպան Վահե Մարգարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ կալանավորներին չեն տեղափոխել դատական նիստին, քանի որ մեքենայի վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլու պաշտպանությունը ստանձնած նոր վրացի փաստաբանը չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին, որոնք պետք է թարգմանվեին և տրամադրվեին նրան:

Դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը:

Հիշեցնենք՝ այս գործով երկու ձերբակալվածների՝ վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլու և մեքենայի սեփականատեր Օսման Ուղուրլուի մասով մեկ ընդհանուր դատավարություն է ընթանում, որը դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում է քննվում: Սակայն քանի դեռ կան չպարզված հանգամանքներ, գործի անջատված մասով նախաքննությունը շարունակվում է: