
Ոստիկանները բերման ենթարկեցին 9 քաղաքացու դիմակներով լինելու համար
Օպերայի շրջակայքից քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի քաղաքացիների: Նրանք կրում էին Գայ Ֆոքսի դիմակ, իսկ ձեռքներին պահել էին Շանթ Հարությունյանի նկարը:
Բերման ենթարկվածներն են Տիգրան Փարսիլյանը, Արտակ Գևորգյանը, Մաքս Սարգսյանը, Հերբերտ Գևորգյանը, Սուրեն Սահակյանը, Դվին Իսանյանսը, Արա Պետրոսյանը, Վահագն Մինասյանը, Գոհար Սարոյանը: Ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկեցին առանց որևէ պահանջ ներկայացնելու:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ը անգլիացի ազնվական Գայ Ֆոքսի ձերբակալության օրն է: Գայ Ֆոքսի դիմակը, որը օգտագործվում է «V for Vendetta» ֆիլմում, բողոքի շարժման խորհրդանիշ է։ Անցած տարի այս օրը Շանթ Հարությունյանը գլխավորեց Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների» երթը, որը Երևանում վերածվեց ոստիկանության հետ բախումների: «Նոյեմբերի 5»-ի գործով դատարանը վերջերս կայացրեց14 մեղադրական դատավճիռ, 12 քաղաքացի պատիժ կկրի ազատազրկման վայրերում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել