HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

14 մեղադրական դատավճիռ. 6 տարվա ազատազրկում Շանթ Հարությունյանին

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ կայացրեց 14 մեղադրական դատավճիռ, 12 քաղաքացի պատիժ կկրի ազատազրկման վայրերում: «Նոյեմբերի 5-ի» գործով խուլիգանության հոդվածներով մեղադրվող երկու քաղաքացիներ՝ Միսակ Առաքելյանը պետական գանձարան պիտի մուծի 50.000 դրամ, իսկ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման:   

Այս գործով առավելագույն՝ 7 տարվա պատժաչափ ստացավ երկու անչափահաս երեխաների հայր, Արցախյան պատերազմի մասնակից Վահե Մկրտչյանը: Նրան դատարանը մեղավոր ճանաչեց երկու հոդվածներով՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու:

Շանթ Հարությունյանն ու  Ալբերտ Մարգարյանը  դատապարտվեցին 6-ական տարվա ազատազրկման:

Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանը դատապարտվեցին 5-ական տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Հայկ Հարությունյանը` 4 տարի 6 ամիս ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով. խուլիգանություն և զգալի չափով հոգեմետ նյութ ապօրինի պահելը` առանց իրացնելու նպատակի:

Ալեք Պողոսյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանը դատապարտվեցին 4-ական տարվա ազատազրկման:

Արմեն Հովհաննիսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ:

Տիգրան Պետրոսյանն ու Սևակ Մնացականյանը դատապարտվեցին 1 տարի 6 ամիս ժամկետով:

Հ.Գ. Այս պահին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լիսկային պաշտոնի վերանշանակած իշխանությունների կողմից ուղղորդված «անկախ» դատարանի թատրոնը:
դրախտի բնակիչ
դե լավ է, լավ է, կեցցե մեր արդար, անկախ դատարանը... որ երկիրը դարձրել է լիսկաների դրախտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter