
Կապանցի բնապահպանն արձագանքել է մարզպետին. «Պատրաստ եմ, թեկուզ միայնակ, անժամկետ նստացույց անել»
Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքին» իր մտահոգությունն է հայտնել օրեր առաջ Սյունիքի մարզպետի այն հայատարարության վերաբերյալ, թե Սյունիքում նոր հանքեր շահագործելու լուրջ ծրագրեր կան: Ա. Փարսադանյանի ասելով՝ մարզպետը փակագծերը չի բացել, թե խոսքն ինչ հանքերի մասին է: «Նա միայն սահմանափակվեց՝ նշելով, որ այն լինելու է Սյունիքի հարավային հատվածում, բայց ամեն դեպքում խնդիրը մնում է մտահոգիչ, և էական չէ՝ հյուսիսում կլինի, թե հարավում: Եթե նրա հայտարարությամբ հազարավոր նոր աշխատեղեր են բացվելու, բնականաբար, ենթադրվում է, որ հանքարդյունաբերական խոշոր ընկերության հիմնման մասին է խոսքը, որը աղետալի կլինի Սյունիքի մարզի համար»,- ասաց Ա. Փարսադանյանը:
Կապանցի բնապահպանի փոխանցմամբ՝ եթե խոսքը վերաբերում է «Գեղի Գօլդ» ընկերությանը, որի հանքը գտնվում է Նոր Աջաբաջ համայնքի վերին հատվածում, որտեղ Կապանի խմելու ջրի ակունքներն են, խնդիրն առավել շատ պետք է մտահոգի կապանցիներին:
«Եվ ես՝ որպես կապանցի, որպես մտահոգ քաղաքացի, պատրաստ եմ, թեկուզ միայնակ, անժամկետ նստացույց անել»,- նշեց Ա. Փարսադանյանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել