
Հրանտ Բագրատյան. «Գնացեք, ձեր ղեկավարությանը ասեք՝ գնում ենք հաստատ կործանման»
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հատկապես ընդդիմադիր պատգամավորները երեկ բուռն քննարկում ծավալեցին: Ազգային ժողովում նույն «մթնոլորտը» նաև այսօր է:
Հրանտ Բագրատյանը նախ քննադատեց երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը՝ ցույց տալով, որ ռեալ քայլեր չեն արվում՝ տնտեսությունը կործանումից փրկելու համար:
«Գնացեք ձեր ղեկավարությանը ասեք՝ գնում ենք հաստատ կործանման: Մարում է հանրապետությունը: Արդեն 10 տարի է հանրապետությունը ՀՆԱ-ով նստած է 10 մլրդ դոլարի վրա, այս ձևի կատարողների պատճառով»,- նայելով տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի կողմը` ԱԺ ամբիոնից հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Նա կոչ արեց պատժել մեղավորներին, ովքեր այս վիճակին են հասցրել երկիրը:
«Այսօր պատժեք կուտակայինի հեղինակներին, բա ինչու՞ ներդրումները չավելացան, ի՞նչ եղավ այս պետությունը, ու՞ր են գնացել այդ փողերը, ինչի՞ էիք տանում: Կամ այն մարդիկ, ովքեր կանգնում ասում են՝ վերջապես հայտնվեցինք Մաքսային միությունում, 170 միլիոնանոց շուկա ստացանք: Նման բաներ մի ասեք: Իսկ ո՞վ ասաց, որ մինչ այդ այդ 170 միլիոնանոց շուկան չունեիք, ազատ առևտրի ռեժիմով աշխատում էիք, աշխատեիք, էլի: Անցել ենք Մաքսային միություն, նույն ձևի մաքսազերծում եք»,-ավելացրեց Հրանտ Բագրատյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել